Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանյան ընկերությունները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին

Ռուսաստանյան ընկերությունները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային 
հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայաստանում կորպորատիվ զբոսաշրջության հնարավորություններին նվիրված շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, «Ок Армения» խորագրով նախագիծը, որն իրականացվում է դեսպանության և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ Գայանե Քոչարյանի նախաձեռնությամբ, այս անգամ համախմբել էր ռուսաստանյան տարբեր ընկերությունների և զբոսաշրջային օպերատորների ավելի քան 150 ներկայացուցչի։ Մասնակից-ընկերությունների թվում էին «Аэроклуб», «Demlink Travel», «American express», «BSI Group», «СТБ Турс», «МТС», «Мегафон», «Ernst&Young», «Philipp Morris», «General Electric», «KIA» ընկերությունները։

Երեկոյի հյուրերին ողջունել է դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Հայաստանի կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները միջոցառմանը ներկայացրել են Գայանե Քոչարյանն ու հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները։

Ոլորտի մասնագետները ծանոթացել են նաև Հայաստանի զբոսաշրջային ոլորտի նորույթներին, այդ թվում՝ վերջին շրջանում բացված կորպորատիվ միջոցառումների համար նախատեսված հարթակներին։

Նախաձեռնության շրջանակներում հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների միջև հաստատվել են գործնական կապեր։ 

Երեկոյի շրջանակներում տեղի է ունեցել նաև հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս, որը վարել է «Megerian Carpet»-ի շեֆ-խոհարար Արտավազդ Սարուխանյանը։ Միջոցառումը շարունակվել է մշակութային ծրագրով։

Ներկաները մասնակցել են նաև Հայաստանում գործող միջազգային հյուրանոցային ցանցերի և ոլորտի այլ դերակատարների կողմից պատրաստված նվերների խաղարկությանը։

«Ок Армения» նախագիծը մեկնարկել է 2017թ․-ի ապրիլին Մոսկվայում։ Նախորդ տարի նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել է նաև շնորհանդես Սանկտ Պետերբուրգում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am