Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

 Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների 
խորացումը
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am