Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների համար. Միկայել Ժան

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների 
համար. Միկայել Ժան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ուզում է իր առաջնորդությունը վարել Ֆրանկոֆոնիայի հսկա կառույցում: «Հայաստանն իրական կամք է դրսևորել Ֆրանկոֆոնիային անդամակցելու համար: Կազմակերպությունը միավորում է պետություններ և կառավարություններ հինգ աշխարհամասերում: Դուք միացաք ժողովուրդների Ֆրանկոֆոնիային, լուծումների Ֆրանկոֆոնիային : Մենք ունենք լայնածավալ ռազմավարություն՝ տնտեսության և թվային զարգացման հետ կապված»,- ասաց նա:

Միկայել Ժանն ընդգծեց, որ իր համար մեծապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների կոնֆերանսին ելույթ ունենում ֆրանսերենով: «Ես տեսա, թե ինչպիսի հաճույքով էր խոսում այդ լեզվով, և խոստովանում եմ, որ դա շատ դրական ալիք ստեղծեց բոլոր ֆրանսախոսների համար, որոնք ներկա էին այդտեղ: Ես զգում եմ , որ հայերը գիտակցում են, որ ֆրանսերենը նաև լեզու է ինքնաարտահայտվելու և աշխարհի հետ գործակցելու համար»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am