Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ՀՀ նախագահը ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը  համարում է երկխոսությունն ու բանակցությունները


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Երևանում ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք  ստորագրելո՞ւ է  «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Վերադառնալուց  հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի, և՛ ԱԺ նախագահի, և՛ ներկայացված կուսակցությունների հետ` այն նպատակով, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սարգսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ