Բասկետբոլի Հայաստանի չեմպիոնը հաղթեց երկրորդ տուրում
15:48, 11 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018-19 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի առաջին խաղում, «Արցախը» հավասար և համառ պայքարում 91:83 հաշվով առավելության հասավ «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեցին Ալբերտ Թադևոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը (Արցախ), ովքեր վաստակեցին 28-ական միավորն:
Երկրորդ տուրի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, որտեղ՝ ժամը 18:00-ին «Արագածը» ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:
Հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում