Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Մադագասկարի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայացման հարցում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հայաստանում հոյակապ ընդունելություն կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում Մադագասկարի նախագահը ողջունեց  Հայաստանի մեծ ներդրումը միջոցառման կայացման հարցում:

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: «Ապրել միասին» կարգախոսը ներառում է բոլոր կարևորագույն համամարդկային արժեքները, գաղափարները:  Սիրով կուզենայի նշել, որ Մադագասկարը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելով և հպարտ՝ իր դերակատարությունն այս մեծ գործընթացներին մշտապես բերելու համար»,-ընդգծեց նա:

Մադագասկարի սենատի նախագահը մատնանշեց, որ իր երկիրն այսօր առճակատված է բազմաթիվ մարտահրավերների առջև, և նպատակ ունեն Մադագասկարը դարձնել ավելի տեսանելի գագաթնաժողովի համատեքստում:

«Մարդասիրական արժեքների շրջանակում կոչ ենք անում հասարակության համախմբվածության ամրապնդմանը: Ողջում ենք բոլոր այն ղեկավարներին, ովքեր մշակում են կայուն զարգացման , համերաշխության, խաղաղության հաստատման ծրագրեր, ովքեր պայքարում են բռնության և ծայրահեղականության դեմ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեծապես նպաստել է և նպաստելու է այս բոլոր արժեհամակարգերի ամրապնդմանը»,- շեշտեց Մաքսիմը:

 Նա խորին ցավակցություն հայտնեց հայ ազգին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Մեծ երգահան, ով հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին, ում կորուստը տխրեցրեց ամբողջ ֆրանսախոս աշխարհը»,- եզրափակեց Մադագասկարի նախագահը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ