Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

Մեծ Բրիտանիան ցանկանում է պարզել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի և նրա կնոջ միլիոնների ծագումը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն առաջին անգամ պահանջել է բացահայտել օտարերկրյա քաղաքացու հարստության աղբյուրը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է bbc.com-ը։ 

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել է բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել է տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն է սկսել, սակայն պատասխանող կողմի տվյելները հրապարակվել են միայն 2018թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինք, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինք արժողությամբ անշարժ գույքեր։

Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցին քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ  արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։

Խադիջև ամուսինները արձագանքելով դատարանի նման որոշմանը նշել են, որ իրենց ունեցվածքն օրինական է, և դատարանի որոշումն անվանել են անարդար։ 

Ջահանգիր Խաջիևը 2001-2002 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Միջազգային բանկը:

2016թ Ջհանգիր Խադիջևը մեղադրվել է խարդախության հատկանիշներով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Այնուհետև դատարանը Խադիջևին տուգանել է 40 մլն դոլարի չափով։ Խադիջևի կատարած խարդախությունների արդյունքում Ադրբեջանի Միջազգային բանկի հաշիվներից անհետացել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ