Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Բիզնես Արմենիա»-ն Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում կապեր է հաստատել 15 հնարավոր ներդրողի հետ

«Բիզնես Արմենիա»-ն Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում կապեր է հաստատել 15 հնարավոր ներդրողի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը կապեր է հաստատել 15 հնարավոր  ներդրողի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Ավակ Ավակյանը:

«Ցանկացած տնտեսական ֆորում հարթակ չէ, որ հենց այդ պահին պայմանավորվածություն ձեռք բերես, այն հարթակ է ծանոթությունների, բիզնես-քարտերի փոխանակման համար: Այս ֆորումի ընթացքում շատ բիզնես-քարտերով եք արդեն փոխանակվել: Հանդիպել եմ լիբանանական, ֆրանսիական պատվիրակությունների հետ: Մոտ տասնհինգ պոտենցիալ նոր ներդրող է ի հայտ եկել: Դա բավականին դրական եմ գնահատում: Եթե նրանցից գոնե մեկն էլ ներդրում անի, արդեն ֆորումը կհամարենք հաջողված»,- ընդգծեց Ավակյանը:

Հիմնականում հետարքրքություն են ցուցաբերել Լիբանանի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի ներդրողները: Ներդրումների համար նրանց հետաքրքրել է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաև՝ վերականգնվող էներգետիկան:

Սակայն այս պահին եղել է դեռ  բիզնես-քարտերի փոխանակում ու նախնական ծանոթություն: «Որոշների հետ պայմանավորվածություն կա, որ հանդիպենք, ոմանց հետ էլ կապ ենք պահելու էլեկտրոնային փոստի միջոցով: Հետո կա՛մ իրենք կգան պատվիրակությամբ, կա՛մ մենք կգնանք ու կհանդիպենք»,- նշեց Ավակյանը:

Նա դժվարացավ ասել , թե այդ նախնական պայմանավորվածությունների գործնական արդյունքը երբ կարելի է  տեսնել, քանի որ յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ է: Սակայն նախորդ փորձից ելնելով նշեց` 6-9 ամիս պետք է շոշափելի արդյունք ստանալու համար:

Ավակյանը տեղեկացրեց`  ֆորումի մասնակիցներին ներկայացրել են բրոշյուրներ, որոնք ներկայացնում են Հայաստանի վեց տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլն: Բոլոր մասնակիցները դրանք ստացել են, դրանով Հայաստանի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն է առաջանում:

«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Ավակյանն ընդհանուր առմամբ գոհ է ֆորումից, ներդրողների հետ ծանոթությունների, հանդիպումների առումով այն նպաստավոր գնահատեց: Մնում է հասկանան, թե ովքեր են հնարավոր ներդրողները:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am