Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Անպարկեշտ կատակների համար Marvel-ից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանը նոր աշխատանք Է գտել DC-ում

Անպարկեշտ կատակների համար Marvel-ից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանը նոր աշխատանք Է գտել DC-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալակտիկայի պահապանների» ռեժիսոր Ջեյմս Գանը, որը Marvel-ից հեռացվել Էր ութ տարվա վաղեմություն ունեցող անպարկեշտ կատակների համար, նոր աշխատանք Է գտել: Նա կզբաղվի DC ընկերության համար գերհերոսական ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:

Նշվում Է, որ կինեմատոգրաֆիստը կգրի «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմի սիքվելի սցենարը: Այս փուլում նախագիծը դեռեւս ռեժիսոր չունի, եւ չի բացառվում, որ ռեժիսորը նույնպես կդառնա Գանը: Հուլիսի 21-ին հայտնի Էր դարձել, որ Ջեյմս Գանին, որը պետք Է աշխատեր «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասի վրա, հեռացրել են Twitter-ում սադրիչ գրառումների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք նա հրապարակում Էր 2008-ից մինչեւ 2011 թվականը: Դրանցում կինեմատոգրաֆիստը կատակել Է մանկապղծության, բռնաբարությունների եւ ՁԻԱՀ-ի թեմաներով: Ավելի ուշ ֆիլմի դերասանները հանդես են եկել ի պաշտպանություն հեռացված ռեժիսորի:

«Գալակտիկայի պահապանները» եւ «Գալակտիկայի պահապանները 2» ժապավենները թողարկվել են համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականներին: Երրորդ մասի պրեմիերան պլանավորված Էր 2020 թվականին, սակայն դրա հետ կապված աշխատանքը դադարեցրել են Գանի շուրջ ծագած սկանդալից հետո: «Ինքնասպանների ջոկատը» թողարկվել Է 2016 թվականին: Ժապավենում գլխավոր դերերը կատարել են Ջարեդ Լեթոն, Մարգո Ռոբբին, Ուիլ Սմիթը, Քարա Դելեւինը եւ Ջեյ Քորթնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am