Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում անհետացած սաուդացի լրագրողի մարմինը գտնելու համար սև բեռնատար է որոնում

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում անհետացած սաուդացի լրագրողի մարմինը 
գտնելու համար սև բեռնատար է որոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած The Washington Post-ի  սաուդացի թղթակից Ջամալ Հաշքաջիի մարմինը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը: 

Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, ըստ որի սաուդացի լրագրողը սպանվել է:

Թուրքական ոստիկանությունը մանրամասն ուսումնասիրում է հյուպատոսության տարածքը հսկող անվտանգության 150 տեսախցիկների արձանագրած կադրերը:

Տեսախցիկների արձանագրած կադրերը հստակ ֆիքսել են լրագրողի մուտքը հյուպատոսություն, սակայն չկա գեթ մեկ կադր, որը ֆիքսած լինի լրագրողի հյուպատոսությունից դուրս գալը:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ լրագրողի սպանության մեջ կասկածվում է 7 անձ, որոնք նրա անհետացման օրը 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Հաշքաջիի հյուպատոսություն մտնելուց կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք, մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել և գնացել 3 տարբեր ուղղություններով: 

 Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել էր Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել:

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին  կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել էր թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն: 

Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: 

Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am