Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 
13-ին

ԵՐԵՎԱՆ, 10  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը  12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նրա խոսքով`նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ, պատվավոր հյուրեր:

Ավագանու առաջին նիստի ժամանակ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց  Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից  Անի Խաչատրյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am