Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ի ղեկավարը չի բացառել, որ Երկրից դուրս կարելի Է կյանք հայտնաբերել

NASA-ի ղեկավարը չի բացառել, որ Երկրից դուրս կարելի Է կյանք հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը չի բացառել, որ, բացի Երկրից, Արեգակնային համակարգում կարող Է կյանք գոյություն ունենալ Էլի ինչ-որ տեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք դեռ կարող ենք կյանք գտնել Երկրից դուրս»,-ասել Է նա Մոսկվայի պետական համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ:

«Եթե մենք կարողանանք կյանք գտնել մեր սեփական Արեգակնային համակարգում, դա ուղղակիորեն կազդի տիեզերական ոլորտում մեր կառավարությունների քաղաքականության վրա»,-ասել Է NASA-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ ամենահարմար վայրը կարելի Է համարել Յուպիտերի Եվրոպա արբանյակը, որը պատված Է սառցե շերտով, որի տակ կարող Է օվկիանոս լինել:

NASA-ի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան կարող Է դառնալ տիեզերական ուսումնասիրությունների հաջորդ թիրախը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am