Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մինսկը ձգտում Է մեծ դեր խաղալ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում. Լուկաշենկո

Մինսկը ձգտում Է մեծ դեր խաղալ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը ձգտելու Է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել Է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսն առաջվա պես ձգտելու Է ավելի մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որոնք, ցավոք, մեր եվրոպական, եվրասիական մայրցամաքում գոյություն ունեն»,-ասել Է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Բելառուսը հանդես Է գալիս եւ միշտ հանդես Է եկել «այս բարդ հակասական աշխարհում երկխոսության օգտին, որը շփման գլխավոր միջոցն Է ժողովուրդների, պետությունների ղեկավարների միջեւ, պետությունների միջեւ ընդհանրապես»: Մինսկը հոկտեմբերի 9-ին եւ 10-ին ընդունում Է բարձր մակարդակի Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցերին:

Այդ նպատակով Բելառուս Է ժամանել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության, ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարությունը: Բացի այդ, համաժողովին կմասնակցելու են ԵԱՀԿ-ի երկրների եւ գործընկերների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, բիզնես-հանրակցության, հեղինակավոր վերլուծական կառույցների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am