Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինն ամիսների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է ամբողջ նախորդ տարվա համեմատ 2,5 անգամ ավելի գումար

Ինն ամիսների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է ամբողջ 
նախորդ տարվա համեմատ 2,5 անգամ ավելի գումար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեում 2018թ-ի մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում քննված քրեական գործերով վերականգնվել է 1 միլիարդ 215 միլիոն 883 հազար 750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573 մլն 302 հազար 915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ  քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537 միլիոն 869 հազար 999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավելի գումար»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am