Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տնտեսության գծով Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկիրներ են դարձել Ուիլյամ Նորդհաուսը եւ Պոլ Ռոմերը

Տնտեսության գծով Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկիրներ են դարձել Ուիլյամ Նորդհաուսը եւ Պոլ Ռոմերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության գծով Ալֆրեդ Նոբելի հիշատակի 2018 թվականի մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Նորդհաուսին եւ Պոլ Ռոմերին ինովացիաներն ու կլիման տնտեսական աճի հետ ինտեգրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել Է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Ուիլյամ Նորդհաուսը ծնվել Է 1941 թվականին: Նա աշխատում Է Ելի համալսարանում: Գիտնականի հետաքրքրությունների ոլորտը կապված Է բնության վրա տնտեսական գործընթացների ազդեցության հետ. նա հետազոտում Է տնտեսական բարեկեցության հաշվարկի մոդելները «բնական կապիտալի» հաշվառմամբ:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Ռոմերը, որը ծնվել Է 1955 թվականին, տնտեսական աճի նոր տեսության հիմնադիրներից մեկն Է, որը ճգնաժամերը դիտում Է որպես նոր հնարավորությունների ժամանակաշրջան: Գիտնականները Նոբելյան մրցանակ կստանան «երկարաժամկետ կլիմայական փոփոխությունները երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ ներառելու համար»:

Տնտեսության բնագավառի հաղթողի հայտարարմամբ ավարտվում Է 2018 թվականի «Նոբելյան շաբաթը»: Ի տարբերություն ֆիզիոլոգիայի եւ բժշկության, քիմիայի, ֆիզիկայի եւ գրականության գծով Նոբելյան մրցանակների, ինչպես նաեւ Խաղաղության մրցանակի, տնտեսության գծով մրցանակը հիմնվել Է ոչ թե Ալֆրեդ Նոբելի, այլ Շվեդիայի Բանկի կողմից 1969 թվականին դրա 30-ամյակի առթիվ:

Մրցանակի չափը հավասար Է «հիմնական» մրցանակների չափին: 2017 թվականին Նոբելյան հիմնադրամը 2001 թվականից ի վեր առաջին անգամ դափնեկիրների մրցանակների չափերն ավելացրել Է 1 մլն շվեդական կրոնով, այսինքն՝ 12,5 տոկոսով: Այժմ մրցանակի չափը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (մոտավորապես 1,12 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am