Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է պատմական ցուցանմուշներ

Երևանի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է պատմական ցուցանմուշներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է  մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն ՝իր բոլոր տարրերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Դիանա Ասլանյանը: Նրա խոսքով` տաղավարում կան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները:

«Ներկայացված են նաև Taraz & Art Photolab-ի կողմից տրամադրված տարազները: Երևանի տեղեկատվական կենտրոնները զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին տեղեկացնելու են, թե ուր կարող են գնալ և ինչպես: Հատուկ Երևանի հիմնադրման 2800-ամյակին շրջանակներում պատրաստվել են գրքեր չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Մենք նաև ունենք  քաղաքի վերաբերյալ ձեռնարկներ և  քարտեզներ»,- ասաց Ասլանյանը:

Տաղավարի  կենտրոնում տեղադրվել է Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Երևան քաղաքի դրոշը և Երևանի հիմնադրման  2800-ամյակի դրոշը:

«Մենք նաև տեղադրել են Ֆրանկոֆոնիայի  և Երևանի քույր քաղաքների քարտեզները»,- նշեց Ասլանյանը:

Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12:00-20:00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am