Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային

Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի 
Չայկային

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված մարդու, բազմավաստակ և մեծ պրոֆեսիոնալի անդառնալի հեռացումի կապակցությամբ:

Լինելով իր մասնագիտության և ընկերության նվիրյալը՝ նա վաստակել է իրեն բոլոր ճանաչողների սերն ու ակնածանքը: Այդ լուսավոր անհատի բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում: Անկեղծորեն կիսում ենք Ձեր վիշտը  և մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին»,-նշված է ցավակցական հեռագրում:

ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am