Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը նվիրված է նշանավոր ֆրանսիացի հայագետներին

Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը նվիրված է նշանավոր ֆրանսիացի 
հայագետներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին ընդառաջ:

«Սեն Մարտենի հայագիտական աշխատություններից հետո Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում սկսվեցին հայագիտական շարժումները, գրվեցին նոր աշխատություններ: Նա Եվրոպայի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի մշակույթի,  գիտական ժառանգության և պատմական հետաքրքիր ճակատագրի վրա:  Լանգլուան և գրքում ներկայացված մյուս հայագետները Սեն Մարտենի աշակերտներն են»,- նշեց Աելիտա Դոլուխանյանը:

Դոլուխանյանի խոսքով` ֆրանսիացի հայագետներն իրենց աշխատություններում  քաղաքական պատասխան են տալիս և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը: 

Բանասիրական գիտությունների դոկտոր,  գրքի խմբագիր Անուշավան Զաքարյանը շեշտեց, որ Աելիտա Դոլուխանյանը մերօրյա անվանի հայագետներից է, և դրա խոսուն վկայությունը դեռևս նրա դեռևս 2001 թվականին հրատարակված  «Եվրոպացի հայագետներ» մատենաշարն է: ««Ֆրանսիացի հայագետներ»-ը իսկապես կոթողային աշխատություն է. մեր օրերում նման բովանդակությամբ, հարցերի լայն շրջանակ արտահայտող գրքեր հազվադեպ են տպագրվում: Դոլուխանյանը քսան տարի է աշխատել այդ ուսումնասիրությունը ընթերցողին ներկայացնելու համար:  Շուրջ 700  էջ ծավալով գիրքը նաև գեղարվեստորեն է լավ ձևավորված»,- ընդգծեց Զաքարյանը:

Նա շեշտեց, որ Ֆրանսիացի հայագետները ցանկացել են հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնել մարդկության պատմության ֆոնին: ««Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունն ունի քաղաքական,  գիտական, ազգային հնչեղություն»,-եզրափակեց խմբագիրը:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ` ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am