Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի Օլիմպիադայի վերջին տուր. Հայաստան-Գերմանիա. Հայաստան-Վրաստան. ՈՒՂԻՂ

Շախմատի Օլիմպիադայի վերջին տուր. Հայաստան-Գերմանիա. Հայաստան-Վրաստան. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը սկսում են պայքարը 43-րդ Օլիմպիաայի վերջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը մրցում է Գերմանիայի հետ: Լևոն Արոնյանն ուժեր է չափում Լիվիու Դիտերի, Գաբրիել Սարգսյանը` Գեորգ Մայերի, Հրանտ Մելքումյանը` Մատիաս Բլուբաումի, իսկ Հայկ Մատիրոսյանը` Ռասմուս Սվանի: 

Կանանց թիմի հակառակորդը` Վրաստանի առաջին թիմն է: ՈՒղիղ եթերն այստեղ:

 10-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին միայն 7-րդ տեղում է: Առաջատարները ԱՄՆ և Չինաստանի թիմերն են, որոնք ունեն 17-ական միավոր:

Կանանց թիմը ուժերը կչափի Վրաստանի առաջին թիմի հետ: Այժմ հայկական թիմը կիսում է 2-4 տեղերը և ունի միայն 16 միավոր: Առաջատարը 17 միավորով Չինաստանն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am