Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս եկան «Լոռի»-ն և «Արցախ»-ը


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին Վանաձորի «Լոռի» և Երևանի «Արցախ» ակումբները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-ը Գյումրիի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով «Արցախ»-ին պարտվեց 1:3 հաշվով: 1/8 եզրափակչի մյուս խաղում «Լոռի»-ն ոչ-ոքի 2:2 խաղաց «Յունիոր Սևան»-ի հետ, բայց քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:2 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ:

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կմրցեն այս թիմերը` «Փյունիկ»-«Լոռի», «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ»-«Արցախ», «Արարատ»-«Բանանց»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ