Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի ժամանակ հացադուլ հայտարարեցին

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի 
ժամանակ հացադուլ հայտարարեցին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման  գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին, պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև դատարանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, ինքը հացադուլը չի դադարեցնի:

«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի՝ մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,- ասաց Մանուկյանը:

Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը՝ նշելով, որ մինչև չազատվի կալանքից, հացադուլը չի դադարեցնի։ 

Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am