Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ինքը համաձայնություն չի տվել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության նախագծին այն տեսքով, որով այն դրվել է քվեարկության

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ինքը համաձայնություն չի տվել ԱԺ կանոնակարգ 
օրենքում փոփոխության նախագծին այն տեսքով, որով այն դրվել է քվեարկության

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքը համաձայնություն չի տվել այն տեսքով նախագծին, որ դրվել է քվեարկության:

«Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը (Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը, որը ստորև ներկայացված պատկերում է- Խմբ.), թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայլ կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրության մեջ:

Տիգրան Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը:  Այն է՝ «Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Ըստ՝ այդմ պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնները նշված են օրենքում պարտավոր կլինեն ներկայանալ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին նաև այն դեպքում, եթե ազատվել են զբաղեցրած պաշտոններից»:

Ավելի վաղ նշվում էր, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծում սահմանվում է՝ «եթե հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է, պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը ժամը 10։00-ին:Նիստը ընդհատելու սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաեւ վերսկսված նիստի նկատմամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am