Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ ՊՆ-ն Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր Է հրապարակել

ՌԴ ՊՆ-ն Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր Է հրապարակել: Տեսանյութը հոկտեմբերի 3-ին զետեղված Է «Ռոսիա 24» եւ «Զվեզդա» հեռուստաալիքների եթերում:

Կադրերում երեւում Է՝ ինչպես են C-300 զենիթահրթիռային համալիրները ՌԴ ՊՆ-ի Ան-124-100 «Ռուսլան» ինքնաթիռից բեռնաթափվում «Հմեյմիմ» ավիաբազայում: Հոկտեմբերի 2-ին ՌԴ պաշտապանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Էր, որ Ռուսաստանը 49 միավոր տեխնիկա Է հանձնել Սիրիային C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շրջանակում, որը նպատակամղված Է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգության ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am