Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոկիոյի քաղաքային մետրոյում ռոբոտների օգտագործման փորձ կանցկացնեն

Տոկիոյի քաղաքային մետրոյում ռոբոտների օգտագործման փորձ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի իշխանությունները որոշում են ընդունել մունիցիպալ մետրոյում ռոբոտների ինտենսիվ օգտագործման գործնական փորձ անցկացնել, այդ թվում՝ անվտանգության ապահովման համակարգերում: Նոյեմբերի վերջից երեք ամսվա ընթացքում այն տեղի կունենա քաղաքի գետնուղու վեց կայարաններում, ինչի մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոբոտները կգործարկվեն առաջին հերթին երթուղիների, ելքերի դիրքերի, բուժկետերի, ոստիկանության բաժանմունքների եւ մի շարք այլ բաների մասին ուղեւորներին տեղեկացնելու համար: Ենթադրվում Է նաեւ կայարաններում գործարկել ինքնագնաց սարքեր, որոնք կսարքաբերվեն կասկածելի առարկաների որոնման համար եւ կկատարեն անվտանգության ծառայությունների աջակցման այլ գործառույթներ:

Այդ սարքերի ներդրումը, Տոկիոյի վարչակազմի մտահղացմամբ, կոչված Է լրացնելու մետրոպոլիտենի համակարգում աշխատուժի աճող պակասը: Այս փորձի արդյունքներն, ինչպես նշվում Է, կօգտագործվեն ռոբոտների մշակման եւ վերափոխման համար, որոնք շուտով գետնուղում իրապես կկիրառվեն մշտական հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am