Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոնսոնը հրապարակել է Brexit-ի իր ծրագիրը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կանադական մոդելի հիման վրա

Ջոնսոնը հրապարակել է Brexit-ի իր ծրագիրը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների 
կանադական մոդելի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծրագիրը, որը Թերեզա Մեյի կառավարության առաջարկությունների այլընտրանքն Է, որոնք հուլիսի 6-ին հաստատվել են նախարարների կաբինետի՝ Չեքերս վարչապետական մերձքաղաքային նստավայրում կայացած նիստում, սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է The Daily Telegraph թերթի տպագիր տարբերակում:

Առաջարկվող ծրագրի հիմքում ընկած Է Brexit-ի պայմանների շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքման հնարավորությունը այսպես կոչված կանադական տարբերակով, երբ որպես մոդել Է ընդունվում ԵՄ-ի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի համապարփակ գոտու մասին համաձայնագիրը (CETA):

Նկատի Է առնվում, որ այդ դեպքում Մեծ Բրիտանիան պետք Է ազատություն ստանա ներքին ու առեւտրական քաղաքականության հարցերին վերաբերող որոշումներ ընդունելիս, ինչպես նաեւ իրավասու լինի դադարեցնել աշխատուժի ազատ տեղաշարժը՝ ստեղծելով արդյունավետ ու հավասարակշռված միգրացիոն մեխանիզմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am