Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնը պարենի մատակարարումների փոխնախարար Է նշանակել Brexit-ի կապակցությամբ. The Guardian

Լոնդոնը պարենի մատակարարումների փոխնախարար Է նշանակել Brexit-ի 
կապակցությամբ. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարարությունում պարենային մատակարարումների ապահովման նոր փոխնախարար Է նշանակվել՝ առանց Բրյուսելի հետ համաձայնագրի հասնելու ԵՄ-ից երկրի դուրս գալու հետ կապված երկյուղների ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնում նշանակվել Է Միացյալ Թագավորությունում PepsiCo ընկերության նախկին գործադիր տնօրեն, բրիտանական խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Փաթլին: Կառավարության այդ քայլը «պարենի ինդուստրիայի ներկայացուցիչները ողջունել են այն մասին հաղորդագրություններից հետո, որ բրիտանական նավահանգիստներում եւ իռլանդական սահմանին անհրաժեշտ արտադրանքի մատակարարումների ընդամենը կեսժամյա ուշացման արդյունքում՝ կապված մաքսային հսկողության հետ, կարող Է սնանկանալ թագավորության ընկերությունների 10 տոկոսը», նշում Է հրատարակությունը:

«Խնդիրները նավահանգիստներում մեծ սպառնալիք են ներկայացնում (ճյուղին)»,-գաղտնիության պայմանով թերթին հայտարարել Է երկրի սննդի արդյունաբերության ղեկավարներից մեկը: «Մեծ Բրիտանիան մշտապես եղել Է պարենի զուտ ներմուծող, եւ եթե նավահանգիստներում խափանում տեղի ունենա, ապա խնդիրների կբախվեն ինչպես արտահանողները, այնպես Էլ ներմուծողները»,-ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am