Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զբոսաշրջիկների համար ամենաառաջին գրավչությունը շարունակում է մնալ պատմամշակութային ժառանգությունը. Հռիփսիմե Գրիգորյան

Զբոսաշրջիկների համար ամենաառաջին գրավչությունը շարունակում է մնալ 
պատմամշակութային ժառանգությունը. Հռիփսիմե Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջիկների համար ամենաառաջին և ամենամեծ գրավչությունը շարունակում է մնալ պատմամշակութային ժառանգությունը:

Զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ժամանակակից տեխնոլոգիաները և զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ոլորտում խնդիրներ և անելիքներ կան, բայց և այնպես Հայաստանը բավական լավ համբավ ունի: «Մենք պետք է բազմազանեցնենք մեր տուր- պրոդուկտը, որպեսզի երբ ասում ենք պատմություն և մշակույթ ոչ թե հասկանանք միայն վանական համալիրը, այլ այս ամբողջ ճանապարհին ընկած բոլոր արժեքներն ու գրավչությունները»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում հեռանկարային են համարվում նաև գաստրոտուրիզմը,  էկոտուրիզմը, քայլարշավները, կինոտուրիզմը:

Հռիփսիմե Գրիգորյանը զբոսաշրջության հեռանկարը տեսնում է կայուն զարգացման մեջ: «Պետք է վերահսկելի դարձնել զբոսաշրջային հոսքերը: Հնարավորինս անհրաժեշտ է ապակենտրոնացնել և ընդգրկելի դարձնել հանրապետության բոլոր մարզերն ու համայնքները»,-ասաց նա:

 Կլոր-սեղան քննարկումը կազմակերպել էին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am