Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ

«Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում  հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումներին մասնակցել են պետական և ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, զորակոչային տարիքի պատանիներ: Մեծարման միջոցառումների նպատակն էր շնորհակալություն հայտնել նորօրյա հերոսներին, զորացրված զինծառայողներին հայրենիքի պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու և սահմանների անառիկությունը պահպանելու համար:

Միջոցառումների ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մի շարք երիտասարդներ պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am