Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների հետ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական 
փորձագետների և լրագրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանական Մարշալ հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված՝ ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների պատվիրակությանը, որը ճանաչողական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  հանդիպմանը ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել նոր կառավարության զարգացման բարեփոխումների օրակարգին։ ԵՄ հետ համագործակցության համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների կրողի:

Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am