Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է դատական համակարգից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի փոխանցմամբ՝ կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նախարարը նշել է նաև, որ ներկայումս սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը:

Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներ են հանդիսացել դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը:

Այն մասին, թե  դատավորներն ինչ ժամանակահատվածում են հեռացվել համակարգից, նախարարը մանրամասներ չի նշել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]