Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պաստոր Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու. Էրդողան

Պաստոր Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ մարդը ձերբակալված Է ահաբեկչական կազմակերպության հետ շփումների համար: Հոկտեմբերի 12-ին լինելու Է դատը, եւ ես չգիտեմ՝ ինչ որոշում կընդունվի»,-ասել Է նա եւ հավելել, որ ինքը՝ «որպես նախագահ, միջամտելու իրավունք չունի»:

Էնդրյու Բրանսոնին, որն ապրում Էր Իզմիրի շրջանում, ձերբակալել են անցյալ տարի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեղադրանքով: Մեղադրող կողմը նրա համար պահանջում Է 35 տարվա բանտարկություն, բայց պաստորը լիովին ժխտում Է իր մեղքը:

Բրանսոնի հետ կապված իրադրությունը խիստ լարվածության պատճառ Է դարձել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն օգոստոսի 1-ին պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի նկատմամբ այն բանի պատճառով, որ Անկարան Բրանսոնին թույլ չտվեց վերադառնալ հայրենիք: Թուրքիայի նախագահն արծարծել Է նաեւ ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը, որին Անկարան համարում Է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի համար պատասխանատու FETO-ի ղեկավարը: «Եվ այդ մարդն ԱՄՆ-ում այժմ դատի տակ չի գտնվում: Մենք դոսյե ենք ուղարկել նրա դեմ, բայց դատաքննություն չկա: Ցավոք, ԱՄՆ-ի իշխանությունները ընդդիմանում են դրան, թեեւ մեր երկրների միջեւ արտահանձնման համաձայնագիր կա»,- Reuters-ին տված հարցազրույցում Էրդողանի խոսքը մեջբերել Է Haber Turk հեռուստաալիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]