Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում ստեղծվում է օրենքի առաջ հավասար մարդկանց հասարակություն. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանում ստեղծվում է օրենքի առաջ հավասար մարդկանց հասարակություն. ՀՀ 
վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները ստեղծում են այնպիսի հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի գլխավոր խորհրդականը ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում խոսե՞լ է հայ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կատարվող քննչական գործողություններից, Գասպարյանը նկատեց, որ ինքը քննարկում է բացառապես քաղաքական ու տնտեսական հարցեր:

«Ես քննարկում եմ հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական հարցերը: Ինչ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կատարվող քննչական գործողություններին, ապա այդպիսի հարցեր չենք քննարկել: Այսօրվա իշխանությունը ստեղծում է այնպիսի հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։ Եվ այդ գործողությունները կատարվում են ոչ թե միտումնավոր որևէ մեկի նկատմամբ, այլ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր օրենք են խախտում»,- ասաց Արսեն Գասպարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am