Հռոմի պապը հորդորել Է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատից
15:42, 25 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել Է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում Է մարդկանց միջեւ հարաբերությունների հաստատման ունակության կորստով: Այդ մասին քահանայապետը, որը սեպտեմբերի 25-ին ժամանել Է Տալլին՝ վերջին մայրաքաղաքը Բալթյան երկրներ իր առաքելական ուղեւորության ծրագրով, հայտարարել Է Էստոնիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երեույթներից մեկը, որը մենք կարող ենք դիտել մեր տեխնոկրատական հասարակություններում, կյանքի իմաստի, կյանքի ուրախության կորուստն Է, որը տանում Է հրաշքի ընկալման ունակության դանդաղ մարման, ինչը հաճախ Է մարդկանց պաշտպանում դժվարին օրերին: Տեխնիկական առաջընթացի՝ որպես զարգացման միակ ուղու նկատմամբ անվերապահ հավատը, կարող Է սպառնալ մարդկանց միջեւ հարաբերությունների, սերունդների եւ մշակույթների միջեւ կապերի կորստով»,-ասել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում