Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բելգիայի վարչապետն անիրատեսական Է համարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը

Բելգիայի վարչապետն անիրատեսական Է համարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես Է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Belga գործակալությունը: «Այն, ինչն անհրաժեշտ Է, ռազմավարական համագործակցությունն Է»,-ասել Է Միշելը՝ ամփոփելով Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման արդյունքները: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները «շատ ավելի շիտակ Էին, քան ես ակնկալում Էի», եւ «անհրաժեշտ Է ավելի ակտիվորեն քննարկել մի շարք հարցեր եւ ավելի լավ համագործակցել»:

Միշելը եւ Էրդողանը ավելի քան մեկ ժամ քննարկել են Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ իրավունքի գերակայության ու մամուլի ազատության հետ կապված իրադրությունն այդ երկրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am