Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային 
ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների կողմից առաջնահերթության կարգով մաքսային գործառնությունների կատարմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության խախտումը բացառելու նպատակով մեկնման փաստի հաստատմանն ու մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված միջոցների մշակմանը:

Քննարկվել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը դադարեցնելու և վերսկսելու ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների աշխատանքի փորձը, դիտարկվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային արժեքի հսկողություն:

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am