Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դարձել Է EBRD միջազգային խորհրդական

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դարձել Է EBRD միջազգային 
խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր Է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ EBRD-ի հետ պարտավորագիրը ձեւակերպվել Է մի քանի շաբաթ առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում Է օգնություն ցուցաբերել Ուզբեկստանի կառավարությանը պետական ու մասնավոր կառույցների միջեւ երկխոսության հարթակի ստեղծման գործում: Հիշեցնենք, որ վարչապետի կարգավիճակում Գիորգի Կվիրիկաշվիլին եղել Է նաեւ Վրաստանի Ներդրողների խորհրդի նախագահը: 2012-2015 թվականներին Կվիրիկաշվիլին զբաղեցրել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այնուհետեւ կարճ ժամանակով եղել Է արտաքին գործերի նախարար: 2015 թվականի վերջից մինչեւ 2018 թվականի հունիսը նա գլխավորել Է Վրաստանի կառավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am