Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երկիր Ծիրանի»-ն կշարունակի պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում

«Երկիր Ծիրանի»-ն կշարունակի պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման 
գործում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:

Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն» :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]