Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն ալկոհոլի օգտագործման աճ է կանխատեսում առաջիկա 10 տարվա ընթացքում

ԱՀԿ-ն ալկոհոլի օգտագործման աճ է կանխատեսում առաջիկա 10 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում ոգելից խմիչքների օգտագործման աճ Է կանխատեսում առաջիկա 10 տարում: Ժնեւում հրապարակված զեկույցում նշվում Է, որ ալկոհոլամոլության համար հարկ Է լինում վճարել «անընդունելի բարձր» գին եւ որ կառավարությունների կողմից «կրեատիվ որոշումներ» են հարկավոր այս խնդրի լուծման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է զեկույցից, աշխարհում 237 մլն տղամարդ եւ 46 մլն կին «տառապում են ալկոհոլի հետ կապված խանգարումներից»: Այս խանգարումներն ավելի շատ տարածված են բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտներ ունեցող երկրներում: 2016 թվականին աշխարհում ոգելից խմիչքների «վնասաբեր օգտագործումից» մահացել Է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5,3 տոկոսը): «Ալկոհոլի օգտագործումից մահացությունն ավելի բարձր Է, քան այն մահացությունը, որը պայմանավորված Է տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ եւ շաքարախտ հիվանդություններով»,-արձանագրում են ԱՀԿ-ում:

2016 թվականին ալկոհոլի հետ կապված հաշմանդամությունը, վնասվածքները եւ հիվանդությունները կազմել են միագումար 132,6 մլն պայմանական տարի: Մինդեռ, արդեն այժմ աշխարհում 2,3 մլրդ մարդ ոգելից խմիչքներ Է օգտագործում:

Մեկ անգամ օգտագործվող խմիչքի միջին չափաբաժինը կազմում Է 33 գրամ մաքուր սպիրտ կամ երկու գավաթ գինի: Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրների, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի երկրների բնակիչների կեսից ավելին ալկոհոլ Է օգտագործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am