Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության 
մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության  պատմության թանգարանում  սեպտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Շնորհավորում եմ նամականիշի մարման բոլոր մասնակիցներին: Կարծում եմ, որ այս փոքրիկ նամականիշի առկայությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը մեր պետության կառուցման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ  սա Ազգային անվտանգության մարմիններին նվիրված առաջին նամականիշը չի, նաև եղել են հետախույզների պատկերներով նամականիշներ:

«Կարծում եմ, այս ավանդույթը լինելու է շարունակական, որովհետև շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը ծանոթանա Ազգային անվտանգության ծառայության պատմությանը»,-ասաց Վանեցյանը:

Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորող ՀՀ ԱԱԾ զինանշանը` խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ողջ աշխարհում: Նամականիշի չափսերն են 40.0 × 30.00 մմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am