Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը. ՀՀ վարչապետ

Փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին հորդորեց ակտիվ լինել նաև սեփական գործ հիմնելու հարցում:  

«Սիրելի  ժողովուրդ, տեսնում եմ հպարտ եք, դուխով եք, ձեզ զգում եք ՀՀ-ի բաձրագույն իշխանության կարգավիճակում, որովհետև դուք եք իշխանությունը: Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարց էր հնչեցնում ու ասում էր՝  «ձեր իշխանությունը»՝ ի նկատի ունենալով ինձ: Ես ասացի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես կլինեմ վարչապետ, թե  չեմ լինի, դա չի էականը: Սրանից հետո իշխանությունը լինելու է բացառապես ժողովրդինը: Ես շատ կարևորում մարզային այս այցելությունները: Անկեղծ եմ ասում, այս այցելություններում փնտրում եմ դաշնակիցներ ոչ թե կուսակցական առումով, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը պատմեց, որ այս այցելության ընթացքում է գտել է մի այդպիսի դաշնակից. խոսքը 84 –ամյա բնակից Քնարիկ Մնացականյանի ու իր 90 ամյա ամուսնու մասին է: Քնարիկ Մնացականյանին վարչապետը հանդիպել է Արարատի գինու գործարանի մուտքի մոտ:

«Պարզվեց, որ նա իր ամուսնու հետ ունի խաղողի մեծ այգի և ամեն տարի ռեկորդային քանակությամբ բերք է ունենում: 25 տոննա խաղող են ստանում և մթերում: Հարցնում եմ, թե ով է օգնում այդ գործում, Քնարիկ մայրիկը նշեց, որ աշխատողներ ունեն, որոնք կազմակերպում են աշխատանքը: Վերջում պարզվեց, որ Քնարիկ մայրիկը տարվա կտրվածքով 20 աշխատատեղ է ապահովում: Նա նույն խնդիրն  ունի, ինչպես մնացածը, ջրի, պարարտանյութի, բայց նա չի ասում վարչապետ ես, արի այս խնդիրները լուծի: Նրա հայացքի մեջ կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ խնդիրը լուծես: Նա չի պատրաստվում սպասել, որ իր որևէ մեկը գա ու իր խնդիրը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրն ամենևին փողին չի վերաբերում, խնդիրը ինքնագնահատականի մեջ է, որ քաղաքացին հավատա ու վստահ լինի՝ ինքը կարող է իր խնդիրները լուծել:

«Ուզում եմ ասել, որ ապագա Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքելությունը: Չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց օգնություն բերի: Հայաստանը մի երկիր է որտեղ 84 ամյա կինն իր 90 ամյա ամուսնու հետ 20 աշխատեղ է ստեղծում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am