Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների տոմսերի արժեքն այսուհետ կսկսվի 1000 դրամից


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղերի տոմսերի արժեքը լուրջ փոփոխությունների կենթարկվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը: «Ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա խաղին էլ արդեն տոմսերի գների փոփոխություն կլինեն: Ամենաէժան տոմսի արժեք կլինի 1000 դրամ, հետևաբար՝ ավելի թանկ տոմսերի արժեքի աճը կսկսվի հենց այդ գնից ու կսահմանվի նույն օրինաչափությամբ»,-շեշտեց Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Երևանում կանցկացնի հոկտեմբերի 13-ին մրցելով Ջիբրալթարի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ