Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի միջազգային գիտաժողովը

Գյումրիում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի միջազգային 
գիտաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սեպտեմբերի 21-ին մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն իր խոսքի սկզբում նախ ներկաներին շնորհավորեց Հայաստանի անկախության 27-ամյակի, ապա նաև՝ գիտաժողովի կապակցությամբ: Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Այսօր պատահական չէ գիտաժողովի անցկացումը Գյումրիում, քանի որ այն, նվիրված լինելով ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին, նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու դեռևս հիմնախնդիրներով հագեցած գոտու վրա՝ փորձելով կոտրել քաղաքի «աղետի գոտի» հանդիսանալու կարծրատիպը»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքապետն իր խոսքում կարևորեց նաև գիտաժողովին «Օգնության ձեռք» հեղինակային նախագծի զուգահեռաբար իրականացումը Գյումրիում, որի շրջանակում երկրաշարժի արդյունքում տուժած շուրջ 400 հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի պատվիրակության և արտասահմանից ժամանած հյուրերի կողմից ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն: Քաղաքապետը խոսեց Շիրակի մարզում և Գյումրիում առողջապահական ոլորտում առկա խնդիրներից, մասնագետ բժիշկների պակասից, այդ խնդիրների ուղղությամբ տարվելիք աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am