Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով». Րաֆֆի Հովհաննիսյան

«Լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով». Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ժառանգություն» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփման ժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ քարոզարշավի 11 օրում ունեցել է հրաշալի հանդիպումներ Երևանի բնակիչների հետ:

«Այս ընթացքում մենք տեսել ենք հայի տեսակը` չմարող երևանցու ոգին: Այդ հրաշալի քաղաքացիները, բոլորս միասին նույն քաղաքում նույն հույզերով և հույսերով, վերջում մի իշխանությամբ և հանրային ծառայությամբ նվիրված աշխատելու ենք Երևանի համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը երբեք ընդհատակ չի անցել, այլ ընդհակառակը՝ ամենադժվարին պահերին միշտ եղել է ժողովրդի կողքին  կանգնած:

«Մեր 16 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, ազգն է և Հայաստանի Հանրապետությունն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե «Ժառանգություն»-ը հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ համոզված է, որ այս անգամ լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով:

«Ժառանգություն»՝ նշանակում է մեր կապը անցյալի և ապագայի  միջև, ազգային շարժման ամբողջացում, նշանակում է ապահովել մանդատ խորհրդարանական արտահերթ ընտրություններում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am