Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Այգավանում բացվեց ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին

Այգավանում բացվեց ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Այգավան համայնքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան ազատամարտի հերոս Գառնիկ Ղուկասյանի կիսանդրու բացման արարողությունը: Հերոսի անունը կրող դպրոցի բակում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցները, հերոսի զինակից ընկերները, բարեկամներն ու համագյուղացիները:

Մինչ բացման արարողությունը ներկաները ծաղիկներ խոնարհեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այգավանցի բոլոր հերոսների շիրմաքարերին:  

Կիսանդրու բացման արարողությունը կատարեցին մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ ազատամարտիկի եղբայր Աշոտ Ղուկասյանը: Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց կիսանդրու տեղադրման նախաձեռնողին՝ հերոսի մարտական ընկերոջը, ինչպես նաեւ նրանց, ովքեր մշտապես թե՛ հոգեպես, եւ թե՛ ֆիզիկապես այս տարիների ընթացքում իրենց կողքին են եղել:

«Հերոսների սխրանքն անմահացնող կոթողների տեղադրումը կարեւոր է նրանց փառավոր գործը հավերժացնելու համար: Այդ իսկ պատճառով մարզի բոլոր համայնքներում ցանկալի է ունենալ հերոս տղաների անունները հավերժացնող հուշակոթողներ»,- ընդգծեց մարզպետ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով հրաշալի գաղափարի հեղինակներին:

Բացման արարողությունից հետո հյուրերը եղան դպրոցում բացված հերոսի անվան անկյունում եւ մասնակցեցին դպրոցի սաների կողմից կազմակերպած՝ Գառնիկ Ղուկասյանին նվիրված ցերեկույթին: Աշակերտները ներկայացրեցին Եղեգնաձորի, Երասխի, Մեղրիի, Ասկերանի, Շուշիի մարտերին մասնակցած հերոսի կյանքի ուղին եւ տարբեր բնագավառներում նրա ունեցած ձեռքբերումները:

Գառնիկ Ղուկասյանը եղել է ՀՀ աթլետիկայի բազմակի չեմպիոն: Արտաշատում շուրջ 20 տարի է անցկացվում է հերոսի անվան հանրապետական հուշամրցաշար, որին ամեն տարի մասնակցում են ավելի քան 200 աթլետներ ՀՀ տարբեր քաղաքներից եւ Արցախից:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]