Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը. Արմեն Սարգսյան

Գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել 
փոփոխությունների հասարակական պահանջը. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Ազգային Ժողովի բակում Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

«ՀՀ Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է: Գարնանային իրադարձությունները ցույց տվին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը իմաստության վկայությունն է»,- «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ Հայոց պետականությունը, որ հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների, այլեւ աշխարհի բոլոր հայերի համար: «Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ է եղել՝ առանց ընդհատվելու՝ անգամ երբ պետություն չենք ունեցել: Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել՝ ազատության որոնումների, եկեղեցու, հավատքի , պայքարի եւ հաճախ ընդվզումների մեջ: Ժամանակը փորձության է ենթարկում ե՛ւ ժողովրդին, ե՛ւ պետությանը, ե՛ւ արժեհամակարգը, որի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամին»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես:

ՀՀ նախագահը նշեց, որ հարյուր տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին խորհրդարանին, որը ձեւավորվեց ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով: «Կարեւոր առաքելություն էր վիճակված ՀՀ Գերագույն Խորհրդին, որը հաջորդեց խորհրդային Գերագույն խորհրդին: 21-րդ դարում Հայաստանի երրորդ հանրապետության օրոք մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա են ՀՀ եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները, ինչպես նաեւ  ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am