Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիոնից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները

Լիոնից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են առողջապահության ոլորտում 
հնարավոր համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև համագործակցության ծրագրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Լիոնի «Le Vinatier» հիվանդանոցի տնօրեն Պասկալ Մարիոտտիի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով ֆրանսիացի հյուրերին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների համատեքստում արդեն մի շարք փոխադարձ ծրագրեր են իրականացվել, որոնք կշարունակվեն նաև առաջիկայում:

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հիշյալ հիվանդանոցի տնօրեն Պասկալ Մարիոտտին նշել է, որ բուժհաստատությունը 2000 թվականից սկսած համագործակցություն է ծավալել Հայաստանում: Պ. Մարիոտտին նաև ասել է, որ քաջատեղյակ է Երևանի և Լիոնի միջև կյանքի կոչված ծրագրերին, իսկ այժմ էլ պատվիրակության անդամների հետ Երևան է ժամանել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների հետ որոշակի ծրագրեր իրագործելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am