Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Alibaba-ն հրաժարվեց ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղ ստեղծելու պլաններից

Alibaba-ն հրաժարվեց ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղ ստեղծելու պլաններից
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային կոմերցիայի չինական հսկան՝ Alibaba-ն, հրաժարվել Է ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու իր խոստումից՝ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական պատերազմի ծավալման ֆոնին: Այդ մասին հայտարարել Է հոլդինգի ղեկավար Ջեկ Ման, որի խոսքը սեպտեմբերի 20-ին մեջբերել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս խոստման նախադրյալը չին-ամերիկյան բարեկամական գործընկերությունն Էր եւ ռացիոնալ առեւտրական հարաբերությունները: Այդ պայմաններն այսօր այլեւս գոյություն չունեն, ուստի մեր խոստումը չի կարող կատարվել»,-գործակալությանը պարզաբանել Է մագնատը Հանչժոուում «Alibaba»-ի կորպորատիվ խորհրդաժողովի կողասրահներում:

Այդուամենայնիվ, նրա խոսքով, ընկերությունը չի դադարեցնի երկկողմ առեւտրի առողջ զարգացմանն աջակցելու փորձերը:

Միլիարդատերը նաեւ կարծիք Է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմը կարող Է երկարաձգվել 20 տարի:

Անցյալ տարվա հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը Ջեկ Ման հրապարակել Էր առաջիկա հինգ տարում ԱՄՆ-ում մինչեւ 1 միլիոն աշխատատեղ ստեղծելու Alibaba Group-ի պլանները՝ գոյություն ունեցող առցանց հարթակների միջոցով Չինաստանի ու Ասիայի շուկաներում ամերիկացի ձեռնարկատերերի ապրանքների իրացման գործում նրանց օգնելու հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am