Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովն առաջընթացի չհասավ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում. Յունկեր

ԵՄ-ի գագաթնաժողովն առաջընթացի չհասավ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում. Յունկեր
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով ոչ պաշտոնական հանդիպման երկրորդ օրվա նիստին:

«Միգրացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա: Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ այս տարի կկարողանանք մոտեցնել դիրքորոշումն երը Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության նկատմամբ»,-նշել Է նա՝ պատասխանելով Եվրոպայի ղեկավարների սեպտեմբերի 19-ի աշխատանքային ընթրիքի ընթացքում միգրացիայի շուրջ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին:

ԵՄ-ի նոր միգրացիոն ճգնաժամը կապված Է հանրակցության երկրների տարածքում, նախեւառաջ հարավային պետություններում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Հունաստանում, փախստականների ու տնտեսական միգրանտների արագ կուտակման հետ: Ընդսմին ԵՄ-ի այլ երկրներում միգրանտների տարաբնակեցման եւ հայրենիք նրանց վերադարձնելու եվրոպական մեխանիզմները շարունակում են գործել խիստ անարդյունավետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am