Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվող ուժերը պետք է ձայն չստանան այս ընտրություններին. վարչապետ

ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվող ուժերը պետք է ձայն չստանան այս ընտրություններին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրություններում։ Այd մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ  Նիկոլ Փաշինյանը։

«Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են «ձև բռնել», ասել՝ իբր ինձ չեն աջակցի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրությունների ժամանակ, որովհետև նրանք դեմ են ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ հավելելով, որ  դա ժողովուրդն է որոշելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am