Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել բաց մրցույթների համար դիմող քաղաքացիներին

Արարատի մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել բաց 
մրցույթների համար դիմող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի դպրոցների տնօրեններին կոչ է արել չմերժել բաց մրցույթների համար դիմող քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով դպրոցների տնօրեններին սթափվելու կոչ է արել:

«Եթե ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում: Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե, իհարկե, այդպիսի «դուխով»  տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում: Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների երջանիկ ապագան: Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53 հեռախոսահամարով»,- գրել է մարզպետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am